Ժանետն ու Անետը երկվորյակ քույրեր են՝ հայկական հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսի թոռնուհիները։
Տարիներ առաջ Ժանետը հեռացել է գյուղից, իսկ Անետը մնացել է տատիկի մոտ։
Տատիկը մահանում է՝ իր շնորհը փոխանցելով թոռնուհիներից մեկին։ Եվ ճակատագրի բերումով քույրերը ստիպված են փոխելու տեղերը...
Կյանքը կորոշի՝ արդյոք մեր բախտի պատանդնե՞րն ենք, թե՞ տերերը։
Բեմադրող ռեժիսոր՝ Գրիգ ՎահրամյանՍցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Ռուբեն ՋաղինյանԲեմադրող օպերատոր՝ Սուրեն ԹադևոսյանՊրոդյուսեր՝ Արման ՄիտոյանԳլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն ՋաղինյանԳլխավոր դերերում՝ Արփի Գաբրիելյան, Լևոն Հարությունյան, Ստեփան Ղամբարյան, Սուրեն Թումասյան, Մարինե Պետրոսյան