ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 96 րոպե
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ՝ 15+
ՖԻԼՄԻ ԺԱՆՐԸ՝ Դրամատիկ կինոկատակերգություն
ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ՝ Արշո Հարությունյան
ԴԵՐԵՐՈՒՄ՝
Խորեն Լևոնյան
Մկրտիչ Արզումանյան
Լուիզա Ներսիսյան
Թամարա Պետրոսյան
Ալեքսանդր Արզումանյան
Սուրեն Ղազարյան
Լուիզա Ղամբարյան
Արտաշես Ալեքսանյան
ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝
17 տարի առաջ, անհավանական խառնաշփոթի արդյունքում, տեղերով փոխում են երկու նորածինների։ Չիմանալով այդ մասին՝ ծնողները մեծացնում են նրանց՝ որպես իրենց որդիներ․․․
Տղաներից մեկը մեծանում է հաջողակ բիզնեսմեն Բաբկեն Դարբինյանի ընտանիքում։
Մյուս տղայի «հայրը»՝ Մովսես Դարբինյանը, կամ՝ Մոսոն, Բաբկեն Դարբինյանի հակապատկերն է։ Իր արկածախնդրության և անպատասխանատվության պատճառով նա կուտակել է մեծ պարտքեր և իր ընտանիքը հասցրել ծայրահեղ աղքատության։
Մոսոն անսպասելիորեն իմանում է, որ Ավետն իր կենսաբանական որդին չէ։ Բացահայտվում է տասնյոթ տարվա վաղեմության շփոթությունը։ Այդ մասին հայտնում են նաև Բաբկեն Դարբինյանին և նրա կնոջը՝ Սյուզանին։
Բացահայտումը հավասարպես ցնցում է երկու Դարբինյան ընտանիքներին։ Ի՞նչ անել․․․